Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրությունում իրականացված հանցագործությունների անմեղ զոհերի հիշատակին
Երբեք բավական չէ հիշեցնել ակնհայտի մասին. աշխարհի բոլոր ժողովուրդները խաղաղ եւ արժանապատվորեն ապրելու իրավունք ունեն: Այս մասին ասված է Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության կողմից Twitter-ում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հետ կապված գրառման մեջ:

«Այսօր՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, մենք հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրության կողմից իրականացված հանցագործությունների անմեղ զոհերի հիշատակին:

Երբեք բավական չէ հիշեցնել ակնհայտի մասին. աշխարհի բոլոր ժողովուրդները խաղաղ եւ արժանապատվորեն ապրելու իրավունք ունեն»: