ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր ու որդու հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Նա չցանկացած պատասխանել NEWS.am-ի լրագրողի հարցին՝ թե ինչ տեսակետ ունի իշխանության ներկայացուցիչների հայտարարությունների մասին, թե պետք է Թուրքիայի հետ հարաբերություններում շտկումներ անել:

Նշենք, որ Փաշինյանի կնոջ հետևից քայլում էր Պետական պահպանության պետ Սարգիս Հովհաննիսյանը։ Վարչապետի տիկինը քայլում էր մեծ թվով անվտանգության աշխատակիցներով շրջապատված։ 

Ի դեպ, Աննա Հակոբյանն ակնհայտորեն մանրամասն պատրաստվել էր հանրությանը երևալու համար։ Նա և իր դուստրը՝ Արփին, միանման ծաղկավոր զգեստներ էին կրում։