Ֆրանսիացի եւ հայ ժողովուրդները հավերժ կապված են միմյանց: Այս մասին Twitter-ում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է, մենք չենք մոռանում... Միասին մենք պայքարելու ենք ժխտողականության, ատելության, բռնության դեմ: Ֆրանսիացի եւ հայ ժողովուրդները հավերժ կապված են»,- գրել է նա: