Մենք կշարունակենք համաշխարհային հանրության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ջանքերը: Այս մասին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իր Twitter-ում գրել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը:

«Մենք հարգանքով ու ցավով խոնարհվում ենք նրանց զոհաբերության առաջ: Մենք ամուր բռնում ենք մեր հայրենիքում ապրող մեր հայ եղբայրների ձեռքերը: Մենք շարունակելու ենք համաշխարհային հանրության կողմից ցեղասպանությունը ճանաչելու մեր ջանքերը»,- եզրափակել է նա: