Քիչ առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ընտանիքի անդամների ուղեկցությամբ։

Երկրորդ նախագահի հետ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելու են եկել նրա կինը՝ Բելլա Քոչարյանը, և թոռները։

Ի դեպ, Հանրային հեռուստաընկերությունը, որն առավոտյան ժամը 9–ից  լրատվամիջոցների համար ուղիղ հեռարձակում էր ապահովում Ծիծեռնակաբերդի բարձունքից, Քոչարյանի ժամանելուն պես հեռարձակումը դադարեցրեց։ Ի Հանրայինի եթերում Ռոբերտ Քոչարյանի այցը չի ցուցադրվել։

Միաժամանակ, հուշահամալիրի տարածքում նույն ժամանակահատվածում ինտերնետ կապի և հեռարձակման խափանում է եղել:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր՝ Ցեղասպանության 106–րդ տարիլիցի օրը, Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել հուշահամալիրում։