Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 24-ին, արտասահմանից Երևան վերադառնալուց անմիջապես հետո, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նա հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով հուշահամալիրում: