Բողոքի ակցիաներ Բեռլինում Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին  (Ֆոտոռեպորտաժը՝ Փիթըր Շթայնիգերի)

24.04.2021,  Բեռլին

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում գտնվող Թուրքիայի դեսպանության շենքի առջև մեր հայրենակիցներն այսօր բողոքի ցույց են անցկացրել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որի ընթացքում բարձրացրել են նաև Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների հարցը՝ նշելով, որ Ադրբեջանը խախտում է հայ ռազմագերիների փոխանակման վերաբերյալ Ժնևյան կոնվենցիաները :

Ցուցարարները պարզել են բազմաթիվ պաստառներ անգլերեն և գերմաներեն լեզուներով․ «Դադարեցնե՛ք հայ գերիների խոշտանգումները Ադրբեջանում»,  «Դադարեցրե՛ք թուրքական ֆաշիզմը», «Մենք մեր պատմության համար», «Խաղաղություն Հայաստանին»:

Ցույցի մասնակիցները պաստառներում նաև իրենց դժգոհությունն են հայտնել Գերմանիայի իշխող ` Քրիստոնեա- դեմոկրատների միությանը (ՔԴՄ)՝ Ադրբեջան-Թուրքիա բռնապետությանը ագրեսիայի պատերազմի քարոզչությամբ օժանդակելու համար:  Մեր հայրենակիցների կազմակերպած ցույցին իրենց մասնակցությամբ և պարզած դրոշներով աջակցություն են հայտնել նաև այլազգի ցուցարարներ՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Հունսատանից և այլն:

Ձեզ ենք ներկայացնում գերմանական ‘’Neues Deutschland” պարբերականի խմբագիր՝ Փիթըր Շթայնիգերի ֆոտոռեպորտաժը՝ Բեռլինից: