ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանտա Փաուերը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված թվիթների շարք է հրապարակել:

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, երբ սգում ենք բոլոր զոհվածների համար, մեզ հիշեցնում են, որ, որքան էլ դա տեւի, մենք երբեք չենք կարող հրաժարվել ճշմարտության որոնումից»,- գրել է նա իր Twitter-ում:

Նա նշել է, որ մի միջոցառուման ժամանակ, դեռեւս նախագահ ընտրվելուց առաջ, Ջո Բայդենը ասել էր իրեն, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, եթե երբեւէ կարողանա դա անել:

«Այսօր, որպես Միացյալ Նահանգների նախագահ, նա այդպես էլ արեց»,- ասել է Փաուերը։