Էրդողանի հայտարարության բովանդակությանը հայկական կողմը ծանոթ է: Այս մասին ապրիլի 26-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Թուրքիայի նախագահի հայտարարության վերաբերյալ հարցին:

«Բայց պետք է նշեմ, որ մենք կարեւորում ենք ոչ թե խոսքը, այլ գործը: Թուրքական կողմը նախկինում նման հայտարարություններ արդեն արել է, նախկինում էլ են եղել նման ուղերձներ: Եղել է նույնիսկ ստորագրված երկկողմ փաստաթուղթ, որը դրական շարունակություն չի ունեցել: Ուստի, կրկնում եմ, մեզ համար կարեւոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը»,- ասաց Այվազյանը: