Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր՝ ապրիլի 26-ին, Հայոց մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին եւ Սուրբ նահատակաց հիշատակին նվիրված երեկո է կազմակերպվել։

Երեկոյին մասնակցում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Լեւոն Մնացականյանը, Արցախի հերոս Սամվել Կարապետյանը, մի շարք ռազմական եւ քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ մտավորականներ։

Օպերայի շենք մտնելիս լրագրողները հարցրին երկրորդ նախագահին՝ արդյոք ընտրությունների հետ կապված որոշում ունի՞, Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ ոչ։

Նշենք, որ Հայոց մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին եւ Սուրբ նահատակաց հիշատակին նվիրված երեկոն կազմակերպվել է «Լույս» հիմնադրամի հովանավորությամբ։