Թուրքիայի Ազգայնական ազգային շարժում կուսակցության (ԱԱՇ) ղեկավար Դեւլեթ Բախչելին կոչ է արել Ռուսաստանի Դաշնությունից գնված «Ս-400» համալիրները մարտական հերթապահության դնել՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

ԱԱՇ-ն Թուրքիայի խորհրդարանում ներկայացված է 49 պատգամավորով եւ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության հետ դաշինքի մի մաս է. «Բայդենն ատելություն հրահրման հանցագործություն է գործել՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 11-րդ հոդվածի համաձայն: Ի պատասխան, մեր առաջին խնդիրը պետք է լինի «Ս-400»-ների ակտիվացումը եւ գումարի վերադարձի պահանջը F-35-երի (կործանիչների) համար: Մեզ համար Միացյալ Նահանգների հետ հարաբերություններն այժմ պատմական կետում են»,- ասել է Բախչելին՝ ելույթ  ունենալով իր կուսակցության խորհրդարանական խմբակցության առջեւ: