Թուրքական ԶՈւ-ն քիմիական զենք է կիրառել Իրաքի հյուսիսում ռմբակոծությունների ժամանակ: Այս մասին հայտարարել է Քրդստանի համայնքների միության ներկայացուցիչ Զագրոս Խիվան, հաղորդում է Morning Star-ը:

Նրա խոսքով՝ քիմիական զենքը երեք անգամ կիրառվել է Ամեդի շրջանում եւ Դոխուկա լեռնային շրջաններում: Նա նշել է, որ քիմիական նյութերը կիրառվել են  Քրդստանի բանվորական կուսակցության դեմ թունելում հարձակումների ժամանակ:

Խիվան նաեւ հայտնել է, որ սպանվել է 38 թուրք զինվոր:

Նախօրեին Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է մեկ թուրք զինվորականի մահվան մասին: