Ապրիլի 29-30-ը Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի դեմ առ դեմ ձեւաչափով նիստ` ԵԱՏՄ երկրների, ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների՝ Մոլդովայի, Կուբայի եւ Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի մասնակցությամբ:

ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները կքննարկեն «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ինտեգրված համակարգի` տիեզերական եւ աշխարհատեղեկատվական ապրանքների եւ ծառայությունների արտադրության եւ տրամադրման միջպետական ծրագրի իրականացումը`հիմնված Երկրի հեռավար տվյալների ազգային աղբյուրների վրա» եւ տիեզերական ծառայությունների ոլորտում Միության երկրների համագործակցության հեռանկարները, Բելառուսի Հանրապետության կողմից Միության ներքին շուկան մանրածախ առեւտրի ոլորտում գործարկելու պարտավորությունների կատարման մասին ԵՏՀ Կոլեգիայի Խորհրդի 2021 թ. մարտի 1-ի թիվ 24 որոշումը չեղյալ հայտարարելու հնարավորությունը:

Միջկառավարական խորհուրդը կքննարկի էլեկտրոնային առեւտրի զարգացման վերաբերյալ զեկույցը:

Օրակարգում է որոշակի տեսակի զգայուն ապրանքների արտահանումը կարգավորելու միջոցառումների միավորման հարցը, ԵԱՏՄ գյուղատնտեսական ապրանքների շուկան վտանգավոր բուսական վիրուսներից պաշտպանելու միջոցառումները, Ղազախստանում արտադրվող եւ ԵԱՏՄ այլ երկրներ տեղափոխվելու համար նախատեսված ապրանքների սերիական արտադրության սերտիֆիկատի կիրառման ժամկետների երկարացումը:

Նախատեսվում է հաստատել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները մինչեւ 2025 թվականը: