Գերմանիան Ռուսաստանից գազի հուսալի մատակարարումների կարիք ունի եւ կողմ է «Հյուսիսային հոսք 2» գազատարի հնարավորինս շուտ շահագործմանը: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Գերմանիայի Սաքսոնիա դաշնային նահանգի Վարչապետ Միխայել Կրեչմերը՝ ելույթ ունենալով ռուս-գերմանական հումքի 13-րդ առցանց համաժողովի բացմանը: Հեռարձակումն անցկացվել է Ռուս-գերմանական հումքային ֆորումի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք՝ Գերմանիան, իհարկե Ռուսաստանից հուսալի գազի մատակարարման կարիք ունենք: Եվրամիությունում գազի պահանջարկի 40 տոկոսը [գալիս է] Ռուսաստանից: Ուստի կցանկանայինք հնարավորինս շուտ շահագործման հանձնել նոր «Հյուսիսային հոսք 2»-ը»,- ասել է Կրեչմերը:

Ընդ որում, նա հավելել է, որ Գերմանիան ձգտում է սերտորեն համագործակցել Ռուսաստանի հետ ջրածնի օգտագործման հարցում՝ Եվրոպային էներգիա մատակարարելու համար: Բացի այդ, նա համավարակի ավարտից հետո Սաքսոնիայում Ռուսաստանի ներկայացուցիչների հետ դեմ առ դեմ հանդիպումների հույս է հայտնել:

Գերմանիայի իշխանությունները բազմիցս ասել են, որ անհրաժեշտ են համարում ավարտել «Հյուսիսային հոսք -2»-ի շինարարությունը: Բեռլինում այս նախագիծը տնտեսական է համարվում Ընդ որում, նախարարների կաբինետն առանձնացնում է միայն քաղաքական կողմը. նրանք պնդում են, որպեսզի գազատարի գործարկումից հետո Ուկրաինան պահպանի տարանցիկ գոտու դերը: Գերմանիան այժմ հրաժարվում է ածուխից եւ միջուկային էներգետիկայից: Արդյունաբերության համար վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցումն անցավ իրականացնելու համար երկրին ավելի շատ գազ է անհրաժեշտ: «Կանաչները» բազմիցս քննադատել են «Հյուսիսային հոսք 2»-ը:
Մարտի 31-ի դրությամբ «Հյուսիսային հոսք 2»-ը պատրաստ էր 95 տոկոսով, մնացել է կառուցել մոտ 
121 կիլոմետր: