ՌԴ Քննչական կոմիտեն նոր գործ է հարուցել Ալեքսեյ Նավալնու նկատմամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 239-րդ հոդվածով (ոչ կոմերցիոն կազմակերպության ստեղծում, քաղաքացիների իրավունքի դեմ ոտնձգություն):

Ապրիլի 27-ին Մոսկվայի քաղաքային դատարանը սահմանափակել էր Նավալնու «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» եւ «Քաղաքացիների իրավունքների պաշտպանության հիմնադրամի» աշխատանքը:

Դրանից մեկ օր առաջ դատախազությունը ժամանակավոր դադարեցրել էր Նավալնու շտաբի գործունեությունը: