Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «մտրակի եւ բլիթի» խաղ է, այլ ոչ թե հայ ժողովրդի հանդեպ կարեկցանք: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Կարծում եմ՝ այդ ճանաչումը, ամենայն հավանականությամբ, Վաշինգտոնի կողմից սիրված մտրակի եւ բլիթի խաղ է: Դա հայ ժողովրդի հանդեպ կարեկցանք հայտնելու ցանկություն չէ, ոչ էլ Օսմանյան կայսրության եւ Հայաստանի պատմությունը խորապես հասկանալու ցանկություն»,-կարծիք է հայտնել Կրեմլի ներկայացուցիչը: