Նախագահ Ջո Բայդենի կառավարման տարիներին Չինաստանին ուղղված ամերիկյան ռազմանավերի եւ դիտորդական ինքնաթիռների ակտիվությունը զգալիորեն աճել է, հայտարարել է Չինաստանի ՊՆ ներկայացուցիչ Վյու Ցյանը, հայտնում է AP-ն:

Նրա խոսքով՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի Mustin կործանիչը վերջերս մանրամասն հսկողություն է իրականացրել չինական Liaoning-ի եւ նրա մարտական խմբի վրա: «Սա լրջորեն ազդել է չինական կողմի ուսումնական միջոցառումների վրա եւ սպառնացել է երկու կողմերի նավարկությունների ու անձնակազմերի անվտանգությանը»,- ասել է նա՝ հավելելով, որ նավը նախազգուշացվել է, եւ պաշտոնական բողոք է ուղարկվել ԱՄՆ:

Պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ ռազմանավերի ակտիվությունն աճել է 20%-ով, իսկ օդանավերինը՝ 40%-ով:

«ԱՄՆ-ը հաճախ է նավեր ու ինքնաթիռներ ուղարկում Չինաստանի մերձակայքի ծովերում եւ օդային տարածքում աշխատելու համար՝ նպաստելով տարածաշրջանային ռազմականացմանը եւ սպառնալով տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը»,- ասել է Վու Ցյանը:

Նա նաեւ դատապարտել է չինական ինքնաթիռների տեղաշարժի վերահսկման քայլերի խստացումը Թայվանից կողմից: Անխուսափելի միավորումը կանխելու Թայվանի կառավարության ջանքերը նման են միջատի, որը փորձում է կանգնեցնել կառքը»,- ասել է նա: