Բավական է լինել կոնկրետ անձի եւ նրա խմբակի կամակատարը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, Դատախազության շենքի դիմաց առաջ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը՝ դիմելով Ոստիկանության եւ Դատախազության համակարգի աշխատակիցներին։

«Երեք տարի շարունակ դուք կատարել եք նրա բոլոր ցուցումները։ Երեք տարի շարունակ դուք նրա ցուցումով հարուցել եք քրեական գործեր, ցույց եք տվել, թե պայքարում եք կոռուպցիայի դեմ՝ իրականում որեւէ արդյունք չգրանցելով։ Ձեր ոչ պատասխանատու վարքագծով է, որ մենք այսօր քաղաքական բանտարկյալի կարգավիճակով երիտասարդ ունենք։ Ձեր անգործության պատճառով է, որ մենք օր օրի վտանգում ենք Հայաստանի Հանրապետության ապագան։ Ո՞ւր են այն քրեական գործերը, որոնք պետք է հարուցվեին պատերազմից հետո»,- նշեց նա։

Վարդանյանն անդրադառնալով երեկ Արցախի նախագահի կողմից արված աղմահարույց հայտարարությանը՝ նշեց. «Բոլորովին երեկ Արցախի նախագահը հայտարարեց, որ դեռ հոկտեմբերի սկզբին պարզ էր պատերազմի ընթացքը։ Հարգելի իրավապահներ, ձեզ չի՞ մտահոգում, որ եթե հոկտեմբերի սկզբին պատերազմի ընթացքը պարզ էր, ապա ինչու էին նրանք մեր երիտասարդներին տանում կրակի մահվան, գիտակցված մահվան։ Մտածեք յուրաքանչյուր քայլ անելուց առաջ։ Մտածեք իմ եւ ձեր երեխաների ապագայի մասին»։