Մ-5‚ Երևան-Արմավիր ճանապարհի կմ24+000-կմ24+760 հատվածում (Հովտամեջ և Ծիածան համայնքների մոտ) մայիսի 3-ից մինչև մայիսի 8-ը‚ շինարարական աշխատանքներով պայմանավորված‚ երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով։  ՏԿԵ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ շինաշխատանքները կատարվում են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը: