Ֆինլանդիայի մայրաքաղաքում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների դեմ ակցիային շուրջ 300 մարդ է մասնակցել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես նշված է քաղաքի ոստիկանության հաղորդագրության մեջ, իրավապահ մարմիններին վեց քաղաքացիներ տեղեկացրել են Հելսինկիի կենտրոնում նախատեսված երթի մասին: «Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ: Ոստիկանությունը արգելափակել է բողոքի ցույցի առաջընթացը, եւ այս փուլում այն ցրվել է: Ցույցը մասերով է շարունակվում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ներկայումս Ֆինլանդիայում գործում են սահմանափակումներ, որոնք արգելում են հավաքվել ավելի քան վեց հոգանոց խմբերով՝ կորոնավիրուսի համաճարակաբանական իրավիճակի պատճառով: