«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը առաջիններից մեկը ձեռք մեկնեց Արցախին եւ սկսեց պատերազմի առաջին իսկ օրերից տարբերա աջակցության ծրագրերով մասնակցեց պատերազմի հետեւանքների մեղման եւ հումանիտար ճգնաժամի կանխմանը:  Այս մասին այսօր` մայիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Արցախի ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանը:

«Այս պահին մենք ունենք 75 ավարտված եւ ընթացքի մեջ գտնվող ծրագրեր, որոնք իրականացվում են 50 տեղական եւ միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ եւ ընդհանուր 1 միլիոն 700 հազար դոլարի նվիրաբերության ծրագրեր են իրականացվել»,-ասաց Աղաբալյանը` նշելով, որ դրանք եղել են ինչպես անհապաղ օգնության ծրագրեր, այնպես էլ ավելի երկարաժամկետ:

Աղաբալյանի խոսքով` Արցախում կարեւոր է ոչ միայն պատերազմի հետեւանքների հաղթահարումը, այլեւ հուսալի ապագայի տեսալականի ձեւավորումը:

«Հենց այս նպատակով «Ավրորան» նախաձեռնեց այս միջոցառումը` «Գործընկերություն հանուն Արցախի» քննարկումները, որոնց մասնակցում են թե «Ավրորայի» գործընկերները, թե տասնայկա կազմակերոպություններ, հիմնադրամներ, որոնք պատերազմի օրերին եւ այսօր ծրագրեր են իրականացրել Արցախի համար»,-ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում: