Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ պայմանավորվածություններ դեռեւս չկան: Այդ մասին հայտարարել է ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի օգնական Ջեյք Սալիվանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ կողմերը դեռեւս պետք է «երկար ճանապարհ» անցնեն, այդ թվում՝ պատժամիջոցներին վերաբերող հարցերի լուծման շուրջ: «Առջեւում երկար ճանապարհ է մնացած բացերը լրացնելու համար, եւ այդ բացերը կապված են այն բանի հետ, թե ինչպիսի պատժամիջոցներ ԱՄՆ-ն եւ մյուս երկրները կչեղարկեն: Դրանք կապված են նաեւ այն բանի հետ, թե ինչպիսի միջուկային սահմանափակումներ իր ծրագրի նկատմամբ կընդունի Իրանը»,-հաղորդում է նա: