Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հայտարարել է, որ Տաջիկստանի հետ հակամարտության պատճառով երկրի տարածքային ամբողջականությունը հայտնվել է սպառնալիքի ներքո: Այդ կապակցությամբ նա առաջարկել է ստեղծել հանձնաժողով, որը կնպաստի խաղաղության ապահովմանը:

«Ապրիլի 28-30-ը Ղրղզստանի ժողովրդի համար դարձել են ծանր պատմական փորձությունների եւ սգի օրեր,-նշել է նա՝ հավելելով, որ խաղաղ բնակիչները անհանգիստ են եղել, իսկ երկրի անվտանգությունը հայտնվել է անկայուն դիրքում: Ընդ որում՝ երկրի ամբողջականությունը կարողացել ենք պահպանել «սահմանապահների եւ իրավապահների պատրաստվածության, բարձր բարոյական կամքի եւ հերոսության շնորհիվ»:

Հետագայում Ղրղզստանն ու Տաջիկստանը պետք է խուսափեն բախումներից եւ լուծեն հարցերը խաղաղ ճանապարհով, ասել է Ժապարովը: Ժողովրդին ուղղված իր ելույթի ընթացքում նա կոչ է արել երկու կողմերին ստեղծել «խաղաղությունը պահպանելու հանձնաժողով»: Դրանում կներառվեն Ղրղզստանի եւ Տաջիկստանի ավագանիները, որոնք բնակվում են խառը կամ հարեւան բնակավայրերում: