Փորձագետները պարզել են, որ դեղին եւ բեժ գույնի մեքենաներն ամենից քիչ են էժանանում վերավաճառքի ժամանակ, հաղորդում է iSeeCars քոնսալթինգային ընկերությունը, փոխանցում է Փրայմը:

Մասնագետները եզրակացության են եկել, որ դեղին գույնի երեք տարվա մեքենաները վերավաճառքի ժամանակ կորցնում են նախնական գնի ընդամենը 20,4 տոկոսը: Դա բացատրվում է նրանով, որ սովորաբար դեղին գույնով ներկվում են շուկայում քիչ պահանջված սպորտքարերը:

Երկրորդը բեժ գույնն է: Այդ գույնի մենքենաները վերավաճառք ժամանակ կորցնում են նախնական արժեքի 22,8 տոկոսը:

Երրորդ տեղում է նարնջագույնը: Չորրորդ եւ հինգերորդ տեղում կանաչը եւ մոխրագույնը: