Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ պետք է մի կողմ դնել կուսակցական մեծ ու փոքր շահերը և պայքարել ներկայիս թրքահպատակ իշխանությունից ազատվելու համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայրենիք» կուսկացության անդամ Բաբկեն Հարությունյանը։

«Մենք և ՀՀԿ-ն դաշինք ենք կազմել, որպեսզի ազատվենք ազգադավներից, որպեսզի Հայաստանում ամենուր Թուրքիայի դրոշը չծածանվի։ Իսկ այս իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի մեծացնի Թուրքիայի դերը Հայաստանում։ Ու մտածում են, որ կարող են մանևրել հայ-ռուսական հարաբերությունները։

Մենք հավատացած ենք, որ փոխելու ենք իշխանություններին և փրկելու ենք մեր երկիրը։ Այն բացերը և արատները, որոնք եղել են մեր երկրում այլևս չեն լինելու։ Վստահ եմ՝ մենք լավ ցուցակ ենք ներկայացնելու և մեր երկիրը պահելու ենք։ Նիկոլն այլևս Հայաստանի վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո»,- նշեց Բաբկեն Հարությունյանը»,- նշեց Բաբկեն Հարությունյանը։

Բաբկեն Հարությունյանի կարծիքով՝ ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառում լինելու է, և դրա դեմ ամբողջությամբ պայքարել հնարավոր չէ. «Մենք անելու ենք առավելագույնը, որպեսզի ընտրատեղամասերում ընթանան արդար ընտրություններ։ Մենք տեր ենք կանգնելու մեր դաշինքին տրված յուրաքանչյուր ձայնին և պայքարելու ենք, որպեսզի վարչական ռեսուրսների հետևանքները քիչ լինեն»։

Ըստ Բաբկեն Հարությունյանի՝ գերկարևոր խնդիր է մարդկանց տանել ընտրատեղամաս՝ ներկայացնելով իրավիճակը։

«Իշխանությունը հասկանում է, որ հասարակության մի մասը դեռ հավատում է իրենց և ամեն ինչ կառուցում են այդ հատվածի համար։ Մարդիկ պետք է իրենց քվեն տան՝ հակառակ դեպքում հասարակության այն զգալի հատվածը, որը հիասթափված է ամեն ինչից, մնալով տանը՝ անուղղակիորեն ձայն է տալիս այս իշխանությանը։ Սրանք հենց այս հույսով են կառուցելու են իրենց ստի մեդիաարշավը՝ ասելով, որ մենք վատն ենք, բայց ընդդիմությունն էլ է վատը, ընտրությունների մի գնացեք։ Իսկ Նիկոլին հավատացող հպարտ քաղաքացիներն իրենց ձայնը տալու են Նիկոլին»,- ավելացրեց Բաբկեն Հարությունյանը։