Հայաստանն ամենայն լրջությամբ է վերաբերվում նրան, ինչ տեղի է ունենում, եւ հասկանում է՝ ինչու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա պարզաբանեց՝ ինչու դա տեղի ունեցավ հենց այս պահին:

«Այստեղ կա երկարաժամկետ, միջնաժամկետ եւ երկու կարճաժամկետ գործոն: Երկարաժամկետ գործոնի ներքո հասկանում ենք ԱՄՆ հայ համայնքի երկարատեւ եւ հետեւողական աշխատանքը: Միջնաժամկետը Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունն է: Կարճաժամկետը Թուրքիայի ներգրավումը 44-օրյա պատերազմում, ինչպես նաեւ հենց Հայաստանի ժողովրդավարությունը»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ դա ուղիղ կապ ունի ղարաբաղյան հարցի հետ խորը մակարդակով:

Նա նաեւ մեկնաբանեց Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչմանը հասարակության արձագանքը՝ նշելով, որ եթե դա տեղի ունենար 7 կամ 10 տարի առաջ, ապա առավոտից երեկո կլսեինք, որ դա ՀՀ իշխանության քաղաքականության արդյունքն էր: