Facebook եւ Instagram սոցիալական ցանցերի օգտատերերին պատմել են, թե ինչու հավելվածները պետք է հետեւեն մարդկանց էջերին:
Այդպես, iOS օպերացիոն համակարգը մինչեւ 14.5 տարբերակ թարմացնելուց հետո սոցիալական ցանցերի օգտատերերը հավելվածներում սկսել են ծանուցումներ տեսնել օգտատերերի անձնական տվյալների հավաքման մասին, գրում է «Փրայմ»-ը՝ վկայակոչելով The Verge-ը:

Ծանուցումներում նշվում է, որ մարդկանց վերաբերյալ տեղեկատվության հավաքումն եւ մշակումն ընկերություններին թույլ է տալիս «օգտագործման համար գումար չգանձել»:

Առաջինը Twitter-ում իր էջին թարմացման ընթացքում ստացված հաղորդագրությունները նկատել էր Աշքեն Սոլթանին:
Facebook-ն օգտատիրոջը խնդրել է թույլ տալ հետեւել իր առցանց ակտիվությանը: Այդ թվում՝ որպեսզի ընկերությանը պատկանող սոցիալական ցանցերը կարողանան անվճար մնալ:

Պարբերականը նշում է, որ է iOS-ի նոր տարբերակում ներդրվել է App Tracking Transparency գործառույթը: Դրա թարմացման տեղադրումից հետո գաջեթի վրա պետք է խնդրեն եւ համաձայնություն ստանան՝ համացանցում օգտատիրոջ ակտիվությանը հետեւելու համար:

Ավելացվում է, որ ավելի վաղ դրանք դա կորող էին առանց տեղյալ պահելու անել: