Հայաստանում մայիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 399 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 217407 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 996955 վերջին մեկ օրում` 3343 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 11106 պացիենտ. Մեկ օրում նվազել է 255-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 201107 անձ` վերջին մեկ օրում 635 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 4165 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1029 է: