Չեմ կարծում, որ ողջամիտ է վարկային համաներում անցկացնել: Այս մասին մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Ըստ նրա՝համաներման անհրաժեշտություն բացարձակապես չկա:

«Հետազոտությունները ցույց են տվել, որ անցած անգամ համաներում ստացած մարդկանց 50 տոկոսը կրկին գտնվում է նույն վիճակում, ինչ մինչ համաներումը»,- ասաց նա:

Գալստյանը հավաստիացրեց, որ Հայաստանում ֆինանսական համակարգը կայուն է, իսկ ինչ վերաբերում է ՀՆԱ/պետական պարտք ցուցանիշին, ապա այն կգտնվի 60 տոկոսը գերազանցող շեմին: