Օքլենդից Ջեֆ Ափսոնը ճանապարհների փոսերի դեմ պայքարելու շատ անսովոր միջոց է գտել:

Ինչպես հաղորդում է Stuff-ը, նա սկսել է փոսերի շուրջը կանաչ առնանդամներ նկարել՝ այդպիսով գրավելով իշխանությունների ուշադրությունը: Ափսոնը կարողացել է նշել ավելի քան հարյուր փոս: Սակայն նման հնարքների համար Auckland Transport-ը որոշել է ոստիկանությամբ սպառնալ նրան:

Նորզելանդացին ամեն տարի 400 դոլար է ծախսում վառ կանաչ ներկի վրա: Ասֆալտին առնանադամներ նկարել նա սկսել է «լիակատար հիասթափության» պատճառով, որն ապրում է տեսնելով, թե ինչպես են վարորդները շրջանցում փոսերը։

Փետրվարին Ափսոնը նկարել էր Old North Rd մայրուղու մի քանի փոսերի շուրջը, ինչը Auckland Transport-ի համար վերջին կաթիլ էր հանդիսացել: Ըստ կազմակերպության ներկայացուցչի, որը Ջեֆի դեմ բողոք է ներկայացրել, գրաֆիտիի հեռացման ծախսերը կկրեն մեղավորները։

Ընկերությունը կարծում է, որ նկարների հեղինակը վտանգ է ստեղծում, ինչպես նաեւ վտանգի է ենթարկում իրեն եւ ճանապարհային երթեւեկության մյուս մասնակիցներին: «Auckland Transport-ը պետք է դադարի հետապնդել ինձ այն բանի համար, որ ես տեսանելի եմ դարձնում իրենց սխալները: Ընկերությունները պետք է ամաչեն իրենց համար եւ այն բանի համար, որ մեր ճանապարհային ցանցը նման վիճակում է»,- ասել է Ջեֆը:

Նա նկատել է, որ փոսերը հաճախ անհետանում են ճանապարհին նկարված առնանդամների մասին լրատվամիջոցների հաղորդագրություններից հետո: