Honda-ի ինդոնեզական ստորաբաժանումը ներկայացրել է իր նոր 7-տեղանոց քրոսովերի հայեցակարգային ավտոմեքենան:

«На автотрассе»-ն հայտնում է, որ այն կարծես պատրաստ է արտադրության համար: Այս մոդելը ստացել է N7X անվանումը եւ կփոխարինի ներկայիս BR-V-ին: Honda-ի մրցակիցները կլինեն այնպիսի մեքենաներ, ինչպիսիք են Toyota Rush-ը եւ Mitsubishi Xpander Cross-ը: Նշվում է, որ, ի տարբերություն BR-V-ի, նորույթը կարող է դուրս գալ Ինդոնեզիայի ավտոմոբիլային շուկայի սահմաններից:

Արտաքինից հայեցակարգն առաջարկում է City-ից մեզ արդեն ծանոթ HR-V եւ CR-V դիզայնի լեզուն: Ռադիատորի ցանցը ստացել է մի քանի քրոմապատ ժապավեններ եւ վերեւից շրջապատված է լուսադիոդային լուսարձակներով: Բամպերը ներքեւում ունի լայն օդահավաքիչ, անփայլ ալյումինե ներդիրներ եւ արհեստական պաշտպանիչ սկավառակ: Հայեցակարգին պրոֆիլից նայելիս` կարելի է տեսնել հասարակ գոտկային գիծ, որն անցնում է քրոսովերի ողջ երկարությամբ: Անվային փոքր-ինչ լայնացած կամարները ստացել են պլաստիկ պաշտպանիչ ծածկույթներ:

Արտադրողը չի բացահայտել հայեցակարգային մեքենայի ինտերիերը, բայց ակնկալվում է, որ այն շատ առումներով նման կլինի ներկայիս սերնդի City-ին: Մոդելը գնման համար կառաջարկվի 6 կամ 7-տեղանոց սրահով` առաջին տարբերակում միջին շարքում կապիտանի նստարաններով:

Արտադրողը հայտարարում է, որ N7X-ը նախագծված է` հաշվի առնելով Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բնակիչների պահանջները: Բացի այդ, ըստ մշակողի, մեքենան համատեղում է ամենալավը՝ ինչպես ունիվերսալից, այնպես էլ քրոսովերից: Մեքենան կարող է հաղթահարել ճանապարհի չափավոր վատ պայմանները՝ առանց հարմարավետությանն ու տարածությանը վնասելու: Հայեցակարգի սերիական տարբերակը, ամենայն հավանականությամբ, կհագեցվի Honda City-ից 1,5 լիտր բենզինային շարժիչով: Այն արտադրում է 123 ձիաուժ եւ 145 Նմ պտտող պահ: Բացի այդ, ավտոարտադրողը կարող է առաջարկել 1,0 լիտրանոց տուրբո բենզինային շարժիչ՝ նույն քանակությամբ ձիաուժով: Տրանսմիսիայի տարբերակները կներառեն 6-աստիճան «մեխանիկա»: