Ազգային ժողովը շարունակում է իր հերթական նիստերը: Այսօր առավոտյան նախ քվեարկության դրվեցին եւ ընդունվեցին նախօրեին քննարկված հարցերը, որից հետո խորհրդարանն անցավ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի քննարկմանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց. «ԱԺ պատգամավորների միջնորդությամբ զեկույցը կլսվի եւ քննարկումը կկատարվի փակ նիստում: Աշխատակազմին խնդրում եմ անջատել ուղիղ հեռարձակումը»:

Հիշեցնենք, որ խորհրդարանի օրակարգում են նաեւ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունը, «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը, «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը, եւ այլ հարցեր: