Իրեն Anonymous Colombia կոչող հաքերային խումբն արգելափակել է կոլումբիական բանակի պաշտոնական կայքը՝ երկրում բողոքի ցույցերը ցրելու պատճառով: Այս մասին հաղորդվում է հաքերների թվիթերյան թջին, փոխանցում է «Գազետա»-ն:

«Anonymous Colombia-ն արգելափակում է Կոլումբիայի ազգային բանակի պաշտոնական կայքը՝ որպես բողոքի նշան [նախագահ] Իվան Դուքի կառավարության կողմից ներդրված հարկային բարեփոխումների դեմ ազգային գործադուլի ընթացքում կատարված սպանությունների եւ հետապնդումների դեմ»,- հայտարարել են հաքերները:

Բացի այդ, ակտիվիստները հայտնել են, որ հրապարակել են Ազգային բանակի անդամների էլփոստի հասցեների եւ գաղտնաբառերի ցուցակը: