Հանձնաժողովի զեկույցն ինձ համար այդքան կարեւոր չէր, ավելի շատ հակասական եւ խճճող բաներ էին, որոնք այն ժամանակ այլ տեսքով էր, հիմա այլ տեսքով է։ Ինձ համար հակասող տեղեկություններ լսեցի, մնում է հասկանամ՝ իմ աչքի տեսա՞ծն էր ավելի ճիշտ, թե՞ այսօրվա լսածս»։ Այս մասին այսօր՝ մայիսի 5–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով ԱԺ–ում գաղտնի ռեժիմով զեկույցի հրապարակմանը։ 

«Ես կարծում եմ, որ զեկույցի քննարկումը հրապարակային կարող էր լինել, եթե 44-օրյա պատերազմը չլիներ, քանի որ շատ բաներ այստեղ շատ ավելի մեղմ է երեւալու, քան 44-օրյա պատերազմում մեր տեսածը, դրա համար գաղտնի է քննարկվում, բայց ի սկզբանե կամ լայնախոհություն չեն դրսեւորել, երբ ասել են, որ պետք է հրապարակային լիներ, կամ էլ շատ չեն պատկերացրել, որ բանակի հետախուզության վերաբերյալ արդյունքները պետք է հրապարակեն»,– ասաց նա։