Facebook սոցիալական ցանցը ԱՄՆ-ի տարածքում թեստային ռեժիմով գործարկել է Neighborhoods հավելվածը, որը նախատեսված է հարեւաններին միավորելու համար: Համապատասխան տեղեկատվությունը տեղադրվել է չորեքշաբթի օրը՝ ինտերնետային հանրության պաշտոնական կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա տվյալներով՝ հավելվածն իրենից ներկայացնում է առանձին սոցիալական ցանց, որտեղ գլխավորը օգտագործողների աշխարհագրական դիրքն է: Միայն չափահասները կարող են հաշիվ ունենալ նոր հարթակում: Հաղորդվում է «տեղական համայնքին» պատկանելությունը հաստատելու անհրաժեշտության մասին, ընդ որում՝ հարակից տարածքների խմբերին միանալու հնարավորություն կա:

Ստեղծողները իր մասին տեղեկատվություն ավելացնելու, քննարկումների մասնակցելու, ըստ հետաքրքրությունների բաց եւ փակ համայնքներ ստեղծելու, հարեւաններին «սեւ ցուցակ» գցելու հնարավորություն են ստեղծել: Միեւնույն ժամանակ, սոցիալական ցանցի սեփականատեր համանուն կորպորացիան հաղորդել է խմբի անդամների գտնվելու վայրի վերաբերյալ մանրամասն տվյալներ օգտագործելու մտադրության մասին՝ ավելի համապատասխան գովազդներ ցուցադրելու համար:

«Neighborhoods-ում տեղեկատվությունը կարող է օգտագործվել Facebook-ի արտադրանքը, ներառյալ գովազդը, անհատականացնելու համար»,- բացատրել է ընկերությունը:

Այսօրվա դրությամբ հավելվածը հասանելի է Կանադայում: