ՄԱԿ-ն աշխարհում պարենային ճգնաժամ է արձանագրում, հաղորդում է ՌԻԱ-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի՝ պարենային ճգնաժամների դեմ պայքարի հարցով գլոբալ ցանցի զեկույցին:

Համաձայն փաստաթղթի՝ հակամարտությունների, տնտեսական ցնցումների, այդ թվում՝ պայմանավորված կորոնավիրուսի պանդեմիայով, էքստրեմալ եղանակային երեւույթների արդյունքում 2020 թվականին առնվազն 155 մլն մարդ հայտնվել է քաղցի իրավիճակում:

Պարենային ճգնաժամի բախվել է ավելի քան 155 մլն մարդ 55 երկրներում/տարածքներում, ինչը տագնապալի միտում է:

Եվս 28 մլն մարդ նախորդ տարի հայտնվել է «քաղցի շեմին»: Պարենային անվտանգության բացակայության խնդիրը նախկինի պես կա Աֆրիկայի երկրներում:

Այդ խնդիրը նախկինի պես կա նաեւ Եմենում, Աֆղանստանում, Սիրիայում եւ Հայիթիում: