Ավստրալիայի բնակիչ, 26-ամյա Քրիս Բլոուսը դատի է տվել վեց տարի առաջ իր ոտքը կծած շնաձկան ատամին: Այս մասին հայտնում է Mash Telegram-ալիքը:

Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականին՝ Ավստրալիայի հարավային ափին: Սերֆինգի ժամանակ տղամարդու վրա 5,5 մետրանոց սպիտակ շնաձուկ է հարձակվել: Տուժածին հոսպիտալացրել են, նրա սիրտը կանգ է առել, եւ նա 10 օր կոմայի մեջ է եղել: Սերֆերը ողջ է մնացել, իսկ նրա տախտակը շնաձկան ատամի հետ ափ է հասել:

Ավստրալիայի օրենսդրության համաձայն, կենդանու որեւէ մասը վաճառելը կամ դրան տիրելը պատժվում է մինչեւ 100 000 դոլար տուգանքով կամ մինչեւ երկու տարվա ազատազրկմամբ: Շնաձկան ատամը հանձնվել է կենդանաբաններին:

Բլոուսը դիմել է դատարան՝ պահանջելով վերադարձնել ավարը, եւ արդյունքում շահել է դատը: