Իսրայելը հինգշաբթի օրը գրոհել է իրանամետ զինված կազմավորումների դիրքերը սիրիական Քունեյթրա նահանգում՝ Դամասկոսից 40 կիլոմետր հարավ: Այս մասին հայտարարել է Դուբայից հեռարձակվող Al Hadath հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ հարձակմանը մասնակցել են Իսրայելի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները, որոնք հարված են հասցրել սիրիական բանակի կողմից կռվող շիական «Հեզբոլլահ» ջոկատների հրամանատարական կետին: Շիա մարտիկների շարքերում զոհվածների ու վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: