«Հանուն մարդկանց» ազատական կուսակցության ներկայացուցիչ Յուրայ Սելիգան հրաժարական է տվեց Սլովակիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի) փոխնախագահի պաշտոնից: Ինչպես հայտնում է «Սլովակիայի ռադիո»-ն, ԶԼՄ-ները պարզել էին, որ նա խախտել էր համավարակի պատճառով հանրապետությունում ժամը 21:00-ից գործող պարետային ժամը:

Միեւնույն ժամանակ, Սլովակիայի խորհրդարանի սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը նույն պատճառով թողել է փոխխոսնակի կուսակցության անդամ Յանա Ժիտնյանսկան: Լրագրողները երկու քաղաքական գործիչներին էլ տեսել էին սրճարանում պարետային ժամի սկսվելուց հետո: Ընդ որում, հանրապետությունում, կորոնավիրուսի պատճառով ծանր սոցիալական

սահմանափակումների ֆոնին, հանրային սննդի հաստատությունների փակ տարածքները պետք է փակ մնան: Փողոցում թույլատրվում է միայն հաճախորդների սպասարկումը տեռասներում եւ հատուկ սարքավորված պատուհանից՝ սննդի եւ խմիչքների վաճառքի համար:

Շելիգան եւ Ժիտնյանսկան պահպանել են իրենց պատգամավորական մանդատները: Թե ում է «Հանուն մարդկանց» կուսակցությունն առաջադրելու խորհրդարանի ղեկավար կազմի թափուր պաշտոններին, դեռ հայտնի չէ: