Հնդկաստանի բժիշկները վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 412 262 նոր դեպք են գրանցել, երկրում համավարակի ընթացքում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 21 077 410-ի: Ինչպես հինգշաբթի հայտնել է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, COVID-19-ի հետ կապված մահվան դեպքերը վերջին օրվա ընթացքում ավելացել են 3980-ով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Երկրում վարակված մարդկանց օրական աճը կրկին ռեկորդային է դարձել, նախորդ հակառեկորդը սահմանվել էր մայիսի 1-ին եւ կազմել էր 401 993: Այսպիսով, Հնդկաստանը երկրորդ անգամ օրական ավելի քան 400 հազար դեպք է գրանցում, 24 ժամվա ընթացքում նման ցուցանիշ դեռ ոչ մի երկրում չէր գրանցվել:

Մահվան թվի աճը եւս ռեկորդային է դարձել Հնդկաստանում. նախորդ հակառեկորդը գրանցվել էր նախորդ օրը եւ կազմել 3.780 դեպք: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը 230.168 է:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ ապաքինված մարդկանց թիվը վերջին օրվա ընթացքում աճել է 329.113-ով եւ հասել 17.280.844-ի:

Բուժման ընթացքում է կորոնավիրուսով վարակված 3.566.398 հիվանդ, ինչը 79.169-ով ավել է չորեքշաբթի օրվա համեմատե:
Հնդկաստանը երկրորդն է աշխարհում (ԱՄՆ-ից հետո) կորոնավիրուսով վարակված մարդկանց թվով եւ երրորդն՝ այս վարակի պատճառով մահվան դեպքերից թվով (ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից հետո): Անցյալ շաբաթ Հնդկաստանին բաժին էր ընկել վարակման դեպքերի 46 տոկոսը եւ մահվան դեպքերի 25 տոկոսը: