Հայաստանում մայիսի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 425 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 218325 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1004873 վերջին մեկ օրում` 3964 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 10828 պացիենտ. Մեկ օրում նվազել է 306-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 202273 անձ` վերջին մեկ օրում 714 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 4192 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1032 է: