Blue Origin ընկերությունն առցանց աճուրդ է սկսել New Shepard-ի բազմակի օգտագործման ենթաուղեծրային տիեզերանավի վրա մեկ ուղեւորական նստատեղի վաճառքի համար, որի թռիչքը նախատեսված է հուլիսի 20-ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«New Shepard-ը տիեզերք կթռնի հուլիսի 20-ին տիեզերագնացների առաջին անձնակազմի հետ: Մենք այս թռիչքում մի տեղ ենք առաջարկում Blue Origin առցանց աճուրդի հաղթողին»,- ասված է հաղորդագրությունում:

«Տոմս» ստանալու հայտի ներկայացման համար առաջարկվում է այցելել ընկերության կայք: Ինչպես նշվում է, աճուրդը բաղկացած կլինի երեք մասից: Դրանցից առաջինի ընթացքում մայիսի 5-ից մայիսի 19-ը կարող է դիմել յուրաքանչյուր ոք: Այս հայտերը, ինչպես նաեւ նշված գումարներն այլ հայտատուների համար տեսանելի չեն լինի: Այդ տվյալները կհրապարակվեն մայիսի 19-ին: Դրանից հետո աճուրդը շարունակել ցանկացողները պետք է գին առաջարկեն, որը կգերազանցի առաջին փուլի առավելագույն հայտը: Ուղեւորի միակ նստատեղի վերջնական ճակատագիրը կորոշվի հունիսի 12-ին նախատեսված իրական ժամանակում առցանց աճուրդի ժամանակ:

Blue Origin-ը Shepard-ի 15 նոր փորձնական թռիչք է իրականացրել, որոնցից վերջինը՝ ապրիլի կեսին: