Ես անընդհատ հարց եմ բարձրացնում. Ինչո՞ւ ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն չի այցելել եւ չի այցելում Ղարաբաղ: Այս մասին ասաց Հայաստանի Ազգային ժողովի նիստին ՄԻՊ գրասենյակի կողմից 2020 թվականին կատարված աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը

Նրա խոսքով՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն իրենց պահվածքով, ըստ էության, լուրջ վնաս են հասցրին մարդու իրավունքների պաշտպանության ապահովման համակարգին: «Դուք պարտավոր եք լիովին աջակցել մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, որպեսզի երկրում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը չհակասեն անվտանգության խնդիրներին»,- ասաց Թաթոյանը: