Հայաստանի օրենսդրությունը բարելավման կարիք ունի: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստին ՄԻՊ գրասենյակի կողմից 2020 թվականին կատարված աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Օրինակ, ըստ նրա, ԶԼՄ-ների մասին օրենքն այլեւս չի համապատասխանում ժամանակակից պահանջներին եւ մարտահրավերներին: «Մյուս կողմից, օրենսդրական նորմերը պետք է ձեւակերպվեն այնպես, որ երկրում խոսքի ազատությունն անհիմն չսահմանափակվի»,- ընդգծեց օմբուդսմենը: