Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են Հայաստանի տարածքում «Սպուտնիկ V»- ի արտադրությունը կազմակերպելու հարցը: Այս մասին Երեւանում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին:

«Ռուսաստանը «Սպուտնիկ V» պատվաստանյութի տասնյակ հազարավոր դեղաչափեր է մատակարարել Հայաստան, եւ այժմ մշակվում են Երեւանի կողմից միլիոնավոր պատվաստանյութեր գնելու, ինչպես նաեւ դրա արտադրությունը Հայաստանի տարածքում կազմակերպելու հարցերը»,-  նշել է ՌԴ նախարարը: