ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը մայիսի 16-18-ին կայցելի Մոսկվա: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, Երեւանում ՀՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ առաջիկա ամիսներին ակնկալվում է ՌԴ Հայաստանից պատվիրակությունների մի շարք այցեր:

Նախարարն արձանագրեց քաղաքական երկխոսության ակտիվ զարգացում, այդ թվում բարձր մակարդակով: