Տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաարգելափակումը որոշիչ նշանակություն կունենա ջանքերի ստեղծման համար, որոնք անհրաժեշտ են ընդհանուր իրավիճակի կարգավորման եւ հետկոնֆլիկտային շրջանում համագործակցության համար: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, Երեւանում ՀՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Մանրամասն քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, նշել առաջընթացն ու իրավիճակի կարգավորումը: Մենք չենք նվազեցնի ջանքերը՝ ուղղված բոլոր պահվող անձանց վերադարձին, ականազերծմանը, մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանությանը: Տարածաշրջանում կարեւոր ներդրում ունի եռակողմ աշխատանքային խումբը: Պահանջված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա գործունեությունը, առաջին հերթին՝ վստահության մթնոլորտի ստեղծմանն աջակցության մասով»,-ասաց Լավրովը: