Օմբուդսմենի գրասենյակի ամենամեծ խնդիրը ռեսուրսների սուր պակասն է: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Ինչպես նշեց գլխավոր իրավապաշտպանը, պատերազմից հետո օմբուդսմենի գրասենյակի գործունեության ուղղությունները փոխվել են:

«Մեր գրասենյակի ծանրաբեռնվածությունն աճել է, եւ, իհարկե, մեզ ավելի շատ ռեսուրսներ են պետք ՝ ընդլայնելու աշխատանքի ուղղությունները»,-պարզաբանեց Թաթոյանը: