ՀՀ օմբուդսմենի գրասենյակը վերլուծել է հայերի խոշտանգումները պատկերող մոտ 300 տեսագրություն, թարգմանել դրանք ռուսերեն եւ անգելեր եւ ուղարկել միջազգային կազմակերպություններ: Այս մասին ԱԺ նիստում հայտնեց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ այդպիսով իրենք ցույց են տվել, որ Ադրբեջանի նախագահի խոսքերը, ըստ էության, պատերազմի ժամանակ ոգեշնչել են ադրբեջանցի զինծառայողներին եւ հրահրել այս կամ այն հանցանքը կատարելուն: Թաթոյանը նշեց, որ խոսքը ռազմական հանցանքների մասին է: