ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է 521.45 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.41 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 628.19 դրամ (աճել է 2.73 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 725.65 դրամ (աճել է 1.72 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.99 դրամ (աճել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝  440.84 դրամ, ոսկի՝  29,879.43 դրամ, պլատին՝ 20,470.07 դրամ: